Թումոյի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ Starmus-ի պատվավոր հյուրերի հետ
Թումոն և STARMUS-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանի և Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ստորագրած հուշագրի համաձայն կողմերը պատրաստվում են երկարաժամկետ համագործակցության, որի շրջանակներում Թումոյի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ծանոթանալ Starmus-ի պատվավոր հյուրերի հետ:
Starmus VI գիտության և արվեստի համաշխարհային փառատոնն այս տարի անցկացվում է Երևանում` «50 տարի Մարսի վրա» խորագրով: Փառատոնը միավորում է առաջատար գիտնականներին, արտիստներին և լեգենդար տիեզերագնացներին, որոնք իրենց գիտելիքներով կիսվում են հանրության հետ:
Starmus-ի և Թումոյի ընդհանուր նպատակն է գիտության, կրթության և նորարար տեխնոլոգիաների խթանումը:
Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Starmus VI գիտության և արվեստի համաշխարհային փառատոնի դեսպաններից է: