Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
1989 դեկտեմբերի 1- ին Արցախի Ազգային խորհուրդը եւ Հայաստանի Գերագույն խորհուրդը համատեղ որոշում կայացրեին ԼՂԻՄ և ՀԽՍՀ վերամիավորման մասին: Այդ որոշումն այդպես էլ մնաց չիրագործված:Երկու տարի անց, երբ սկսվեց Խորհրդային կայսրության փլուզումը՝ հռչակվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան շարժման առաջամարտիկներից շատերի համար սակայն «Միացումը» կյանքի իմաստ է, և այսօր էլ ըմբոստանում են ստեղծված իրողություների դեմ,«Միացումը» ներազգային խնդիրների լուծման բանալի համաելով:
Սերգեյ Գրիգորյանին Ստեփանակերտում գիտեն բոլորը, բայց ոչ անուն ազգանունով: Սապոժնիկ Սերժիկը 88- ի ոգին էր. վարժ արհեստավորի և դեռևս վաթսունականներից ազգայնականի համբավ վաստակած մարդու խոսքն ավելի զորեղ էր, ժողովրդի ծոցից ելած ընկերոջ պահվածքն ավելի վստահելի:
Միացման ջատագովն այսօր էլ այդ գաղափարի կրողն է՝ Հայկական աշխարհը երկու հանրապետությունների բաժանումը համարելով ազատագրական շարժման սխալներից մեկը: Մինչ 1988- ն էլ կտրված էինք, էլ ինչո՞ւ սկսեցինք շարժումը, որ հիմա ապրենք առանձին, ասում է Սերգեյ Գրիգորյանը։
Հոգեբանության վրա է ազդում այդ ամենը, մեկը հասկանում է, մյուսը՝ ավելի խստացնում հայաստանցի- ղարաբաղցի խզումը, ցավով ասում է հին մարտիկը։