Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:
Վերջին անգամ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել էին Դուշամբեում։