ԿարևորՀասարակություն

Էդվարդ Ասրյանը` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ասրյանը նախորդ մայիսից զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին։

Back to top button