ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահն Ասկերանում հետևել է խոշոր տնտեսական ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել երեք խոշոր տնտեսվարողների կողմից տարվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հավելելով, որ տնտեսվարողներից երկուսն իրենց գործունեությունը սկսել են պատերազմից հետո, իսկ երրորդը՝ ընդլայնել ըստ նախանշվածի:

«Ծրագրերն իրապես շատ կարևոր են, քանի որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ապահովելու են բարձր տնտեսական արդյունք, հարյուրավոր աշխատատեղեր: Սակայն առանցքայինը, որի վրա կցանկանայի հրավիրել յուրաքանչյուր հայի ուշադրությունը, ապրող Արցախն է… Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է»,-նշել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Back to top button