ՏՄՊՊՀ- ն համաձայն չէ Համաշխարհային բանկի գնահատականներին
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն այսօր արձագանքել է Համաշխարհային բանկի՝ երկու օր առաջ հրապարակած զեկույցին: Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը հայտարարեց, որ «Հայաստանում տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում, տնտեսության կարևորագույն ոլորտներում գերիշխող դեր են զբաղեցնում սահմանափակ թվով ընկերություններ»: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը առաջիկայում գրավոր կներկայացնեն, ապա, մի դիտարկում, այդուհանդերձ հնչեցրել է:
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/11/291113TMPPH.mp3
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը համամիտ չէ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի՝ օրերս հրապարակած զեկույցում մատնանշված դիատարկումներից մի քանիսի հետ: : Հիշեցնենք, որ «Կուտակում մրցկացություն և միակցելիություն» անվանումը կրող զեկույցում հատկապես Հայաստանի մրցակցային դաշտին վերաբերող բավականի խնդիրներ են մատնաշված:Դրանք կոնկրետ հասցեատեր ունեն՝ ՏՄՊՊՀ։
Հայաստանում տարածաշրջանի երկրների համեմատությամբ բարձր է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը տնտեսությունում, նշված է ՀԲ զեկույցում: Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս, ավելին, հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենշանորհային կառւոցվածք ունի: ՏՄՊՊՀ նախագահն այսօր հայտարարեց, որ զեկույցի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել, հետո նաև նշեց, որ իրենց դիրքորոշումը առաջիկայում գրավոր կներկայացնեն, ապա, մի դիտարկում, այդուհանդերձ հնչեցրեց:
Նախ՝ հակամենաշնորհային մարմնի ղեկավարը հայտարարեց, որ ՀԲ փորձագետների կողմից ուսումնաիսրած 30 ոլորտներից 16-ում մրցակցության աստիճանը բավականին բարձր է։ Այդ ոլորտներն են սննդարդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, դեղագործությունը, մանրածախ առևտուրը,շինարարությունը, և էլի մի շարք ոլորտներ, որոնք մեր տնտեսության համար կարևոր կենսական նշանակություն ունեն: Դրան զուհագեռ ՀԲ մասնագետները ուսումնասիրել են մի քանի ոլորտներ, որտեղ տնտեսվարողների թիվը սահմանափակ է, ասաց Շաբոյանը։
«Բնական մենաշնորհները, այնպիսի ոլորտներում որտեղ գործունեություն են իրականացնում բնական մենաշնորհները, օրինակ, էլեկտրաէներգետիկան, գազը, այսինքն՝ սրանք այնպիսի ոլորտներ են, որոնք խստորեն կարգավորվում են պետության կողմից։ Երկրորդը այնպիսի ոլորտներ են, որտեղ լիցենզավորված գործունեւոթյուն են իրակացանում։ Այս ոլորտներում կարող են գործունեություն իրականացնել այն տնտեսվարողները, որոնք պետության կողմից լիցենզիա են ստացել: Օրինակ՝ հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ կապի երեք խոշոր օպերատոր կա»,- ասաց նա։
ՏՄՊՊՀ նախագահի դիտարկմամբ՝ կան ոլորտներ, որտեղ տնտեսվարողների թիվը պետք օբյետիվորեն է սահմանափակ լինի, որովհետև այդ ոլորտներում ներդրումները հսկայածավալ միջոցներ են պահանջում, օրինակ՝ հանքարդյունաբերությունը։ «Համեմատել այս ոլորտներում ստեղծված արժեքը և համեմատել այդ արժեքը տնտեսության ծավալների հետ, ճիշտ չէ՝ եզրահանգում կատարելու կենտրոնացվածության աստիճանի վերաբերյալ, որովհետև այս ոլորտները բնական մենաշնորհներ կամ լիցենզավորված գործունեություն իրականացնող ոլորտներ են կամ այնպիսի ոլորտներ, որոնք հսկայածավալ ներդրումներ են պահանջում, օբյեկտիվորեն այս ոլորտներում տնտեսվարողների թիվը սահմանափակ է, ասում է Արտակ Շաբոյանը։
ՏՄՊՊՀ այսօր հերթական նիստն անցկացրեց և մի քանի հայտնի ընկերությունների, որոնք հանձնաժողովի կարծքիով, անբարեխիղճ գովազդատուներ են, տուգանեց տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով: Օրինախախտ ընկերություններն են «Բի Էյչ Էս» («BHS») հագուստի խանութ-սրահը, «Լ օպտիկը», «Հիքսոս» ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով: ՏՄՊՊՀ որոշմամբ ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդների հեռարձակումը:
Նիստում նշվեց, որ հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով։
«Բի Էյչ Էս» խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Լ Օպտիկի» գովազդում մասնավորապես ասվում է. «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…»: «Riso Scotti» բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից…»:
Ըստ հանձնաժողովի` նման բովանդակություններով գովազդները ուղղակիորն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում: Անբարեխիղճ վարքագիծ է դրսևորել նաև «Իդեալ Գազ»-ը:
Ըստ հանձնաժողովի` «Իմէքս Գրուպը» խնդրել է արգելել «Իդեալ» ապրանքային նշանի օգտագործումը այլ տնտեսվարողների կողմից: Մասնավորապես՝ ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ Համակարգ», ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ Գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը ամրագրել է այն փաստը, որ «Իմէքս Գրուպին» սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» և «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի համար կարևոր նշանակություն ունի, թե տնտեսվարողները ինչպիսի գովազդ և տեղեկատվություն են ներկայացնում սպառողներին: «Ուսուամնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում տնտեսվարողները ուռճացված տեղեկատվություն են տրամադրում սպառողներին` փորձելով գայթակղել, հրապուրել և այդ ճանապարհով ընդլայնելով հաճախորդների շրջանակը, տնտեսվարողները մրցակցային առավելություն են ստանում մյուս տնտեսվարողների նկատմամբ»,- ասաց Ա.Շաբոյանը։