ԿարևորՀասարակություն

Չեռնոգորիայի նախագահը բարձր գնահատական է տվել Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներին

Հուլիսի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին և պետական ընդունելությանը:

Դեսպանը կարճատև զրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ, որը բարձր գնահատական է տվել Հայաստան վերջերս կատարած պաշտոնական այցի արդյունքներին:

Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչի հետ հանդիպումը նվիրված է եղել Երևանի և Պոդգորիցայի միջև գործընկերային կապերի ակտիվացմանը, Պոդգորիցայում TUMO կենտրոնի բացման հնարավորություններին:

Back to top button