ԿարևորՀասարակություն

Շրջանաձև կենսատնտեսություն Հայաստանում․ FAST-ն ամփոփել է Հայաստանի ու Սփյուռքի գիտնականների համատեղ ծրագիրը

Սփյուռքահայ անվանի գիտնականները հետազոտության համար առաջարկում են արդիական թեմարներ, ձևավորում հայ գիտնականներից կազմված թիմ և ղեկավարում այն։ Այս հնարավորությունը տրվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ADVANCE դրամաշնորհային ծրագրի միջոցով։ Դրամաշնորհային ծրագիրն իրականցավում է երկու տարվա ընթացքում։ FAST հիմնադրամի Հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյան․

«Հետաքրքիրն այն է, որ այն հետազոտողները, որոնք առաջ իրար հետ չեն աշխատել , թեև սովորել և աշխատել են Հայաստանում , հնարավորություն են ստանում ձևավորել նոր թիմ՝ արտասահմանյան գիտնականի ղեկավարության տակ։ FAST-ը և ԵՊՀ-ն ֆինանսավորում և տարբեր տեսակի աջակցություն են տրամադրում, որ 2-4 տարվա ընթացքում թիմը մասնագիտական առումով աճելու բոլոր հնարավորությունները ստանա»։

Մասնակիցները արտասահման գնալու, այնտեղ որոշակի ժամանակ անցկացնելու հնարավորություն են ունենում։ Ստանում են աշխատավարձ, հիմնադրամը հոգում է նաև անհրաժեշտ լաբորատոր նյութերի ձեռբերման հարցը։ Վերոնիկա Աղաջանյանի խոսքով՝ սա մրցունակ և հայաստանյան իրականության համար աննախադեպ դրամաշնորհ է։

Նոր շունչ ու լուծումներ․ հենց սա են ակնկալել Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսահեն  լուծումների կենտրոնի տնօրեն, ADVANCE հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ համագործակցությունից։ Կենսատեխնոլոգիան բարդ գիտություն է․ արդյունքները տեսնելու համար երկար ժամանակ և համբերություն է պետք՝ ասում է պրոֆեսոր Անդրանիկյանը։ Կարծում է՝ արդյունքները հաճախ ուշադրության չեն արժանանում միայն այն պատճառով, որ շուկա չեն մտում։

«Մեզ պետք է նաև պետության աջակցությունը, որ կարողանանք ստացված արդյունքները փոխակերպել արտադրության։ Պետք է երիտասարդ մասնագետներ ունենանք, որոնք մասնագիտացված են տարբեր մասնագիտություններով․ ոչ միայն իրենց ուղղությամբ, այլև քիմիայի, կենսաբանության, տենսատեխնոլոգիայի, շրջապատող միջավայրի վերաբերյալ գիտելիքներ ունեն»։

Դրամաշնորահային ծրագրի շրջանակում պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը նաև դասախոսել է ԵՊՀ-ում։ Սա դրական է անդրադառնում բուհի վրա՝ վարկանիշի առումով։

Ի՞նչ հետազոտություն է արվել և ի՞նչ արդյունքներ են գրանցվել։  ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի և ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Անի Պալոյանի խոսքով՝ զբաղվել են պանրի արտադրության արդյունքում առաջացող շիճուկի, նաև գինու և գարեջրի թափոնների վերամշակմամբ։ Առանձնացնում է առաջին հետազոտության արդյունքները․

 «Շիճուկը վերամշակման արդյունքում կարող ենք այնպիսի սննդավիջավայր դարձնել, որտեղ կարող  է ջրածին արտադրող բակտերիա աճել, որն ապագայի էներգիայի փոխարինողն է։ Կարող ենք աճեցնել այնպիսի միկրոօրգանիզմներ, որոնք իրենց մեջ բիոպոլիմերներ են կուտակում, որոնք կարող են վերածվել կենսապլաստիկի։ Դա կարող է փոխարինել մեր այժմյան քիմիական եղանակով ստացվող պլաստիկին։ Կարող ենք աճեցնել մկրոօրգանիզմներ, որոնք կարող են արտադրել ֆերմենտներ։ Դրանք կարող են կիրառվել սննդի արդյունաբերության, տեքստիլի արդյունաբերության բնագավառներում»։

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Հովիկ Փանոսյանը հետազոտական խմբի խորհրդատուն է։ Ծրագրի միջոցով շարունակական կրթությունն ապահովելու նպատակով բուհից ասպիրատներ են  ներառել։ Հովիկ Փանոսյանի խոսքով՝ հետազոտության արդյունքները թույլ կտան Հայաստանում շրջանաձև կենսատնտեսություն ստեղծել։  

«Շրջանաձև կենսատնտեսություն ասելով  պետք է հասկանանք վերականգնող ռեսուրսների յուրացումն ի շահ մեր տնտեսության և հասարակության։ Թափոնների կիրառումով  պետք է մտնեն շրջանաձև կենսատնտեսության մեջ և դրանից նորանոր արդյունքներ ստացվեն։ Սա կարևոր բնապահապանական խնդիր կլուծի ․ այլ տիպի տնտեսություններում մարդը սպառում է բնական ռեսուրսը, ձևափոխում, օգտագործում և թափոնը արտանետում է, բայց պետք է ստեղծենք շրջանաձև տնտեսություն , որտեղ այդ թափոնը նորից կմտնի շրջանառության մեջ  և կդառնա տնտեսության, հասրակության համար պիտանի արտադրություն»։

Ծրագրի ավարտին անկախ հանձնաժողովը գնահատում է թիմի աշխտանքի արդյունավետությունը։ Գիտական արդյունք, տեխնլոգիա, արտադրանք, ապա ընկերություն․ այս շղթան գործելու է դրամաշնորհի որոշ հետազոտությունների դեպքում, մյուսները տեսական հետազոտությւններ են։ Առևտրայնացման համար որոշակի ֆինասավորում է նախատեսված, սակայն հիմնադրամը նաև այլոց պետք է կարողանա ներգրավել, քանի որ առևտրայնացման համար միջնորդ օղակը Հայաստանում դեռևս բացակայում է։

Back to top button