ԿարևորՀասարակություն

Այսօր Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգ տեղի կունենա

Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ՝ այսօր` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններին նվիրված համերգ:

Համերգը կրում է La FRANCOPHONIE Chantée et Dansée (Երգող և պարող Ֆրանկոֆոնիա) խորագիրը։ Նախագծի ղեկավարն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆրանսերենի քոուչ Սերինե-Լյուբա Թադևոսյանը:

«Երգող և պարող Ֆրանկոֆոնիա» խորագրով համերգի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են հայ երիտասարդները ներկայացնում ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երիտասարդական օպերային ծրագրի արտիստները։ Այս տարի միջոցառումը նվիրված է Կլոդ Դեբյուսիի հոբելյանին, և այդ առթիվ Balmanukyan Dance Project-ի արտիստները կներկայացնեն նաև պարային բեմադրություն․ այն կոչվում է Լուսնային սոնատ՝ ի պատիվ Դեբյուսիի հայտնի ստեղածագործության։

Բաստիլի գրավման օրն ազգային տոն է Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։ 

Back to top button