ԿարևորՀասարակություն

STARMUS-ի օր՝ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Հուլիսի 11-ին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ու STARMUS-ի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրաելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում STARMUS օր անցկացնել՝ այդ կերպ STARMUS գիտության ու արվեստի 6-րդ միջազգային փառատոնը հասանելի դարձնելով նաև Երևանից դուրս՝ Լոռու մարզում։

STARMUS միջազգային փառատոնը հիմնադրվել է 2011 թվականին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի Տարիներ շարունակ փառատոնը հանդիսացել գիտնականներին ու արվեստի գործիչներին միավորող հարթակ՝ նպատակ ունենալով ներշնչել երիտասարդներին՝ բացահայտելու գիտության աշխարհը։

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով 6-րդ ամենամյա փառատոնն անց է կացվելու Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը։

«STARMUS-ը Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն բերելով՝ մենք հաստատում ենք, որ այս փառատոնը միայն մեկ վայրում չէ. այն ամենուր է, ուստի եթե անգամ չնչին հնարավորություն կա փառատոնը հասցնելու նաև Հայաստանի գյուղեր, մենք, իհարկե, պետք է անենք։ Այս ամենի շուրջ էլ մենք միավորում ենք ջանքերը ՔՈԱՖ-ի հետ՝ STARMUS-ը հասցնելով Լոռի»,- նշում է Գարիկ Իսրաելյանը։

Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հավաստում է գյուղերի երեխաների շրջանում գիտության ու արվեստի շուրջ հետաքրքրության բարձրացմանը նպաստելու ՔՈԱՖ-ի ու STARMUS-ի մտադրությունը։

«STARMUS օր ՍՄԱՐԹ-ում» միջոցառմանը, որ հագեցած է լինելու երաժշտական կատարումներով, պանելային քննարկումներով, ներառելու է պլանետարիում, աստղադիտում, գյուղատնտեսական ապրանքների հրավիրված են լինելու հյուրեր Հայաստանից ու արտերկրից։

Միջոցառման մասնակիցներից են լինելու նաև արվեստի գործիչներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ։

«STARMUS օր ՍՄԱՐԹ-ում» միջոցառումն անցկացվում է STARMUS-ի հետ միասին ՔՈԱՖ-ի ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համատեղ «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի շրջանակներում։

Back to top button