ԿարևորՀասարակություն

Ապօրինի գովազդային վահանակներ են ապամոնտաժվել

Երեկ` հուլիսի 12֊ին, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների հետ, այցելել են Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի տեղադրված գովազդային վահանակների հասցեներով և հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել դրանք։

Չնայած` վարչական շրջանի գովազդի բաժնի աշխատակիցների կողմից եղել են նախազգուշացնումներ և հորդորներ աշխատել օրինական դաշտում և օրենսդրությամբ սահմանված կարգով, այնուամենայնիվ, որոշ գովազդատուներ անտեսել են մեր աշխատակիցների նախազգուշացումները, ինչին հետևել է ապամոնտաժումը։

Աջափնյակ վարչական շրջանից տնտեսվարողներին խնդրում և հորդորում են գործունեություն ծավալել միայն օրենքի դաշտում և սահմանված կարգով։

Back to top button