ԿարևորՀասարակություն

Վրաստանում խաչապուրին թանկացել է 28,1 տոկոսով

ISET հետազոտական ​​ինստիտուտի մշակած «Խաչապուրի ինդեքս»-ի համաձայն՝ Վրաստանում հունիսի դրությամբ խաչապուրին թանկացել է 28,1 տոկոսով, գրում է «Ալիք մեդիա»-ն։

Հունիսին մեկ իմերական խաճապուրի պատրաստելու միջին գինը կազմել է 5,39 լարի, ինչը 2,7 տոկոսով պակաս է 2022 թվականի մայիսի ցուցանիշից, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` խաճապուրին թանկացել է։

ISET-ի «Խաչապուրի ինդեքսը» օգտագործում է զամբյուղ՝ գնաճը հաշվարկելու համար, որը պարունակում է միայն կմերական խաճապուրի թխելու համար անհրաժեշտ բաղադրիչները: Դրանք են՝ ալյուր, պանիր, խմորիչ, կաթ, ձու և կարագ։ Ցուցանիշը ներառում է նաև գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը։

Ըստ այդմ՝ ամենաշատը թանկացել է ալյուրը՝ 46,1 տոկոս, ձուն՝ 38,9 տոկոս, կարագը՝ 22,7 տոկոս, կաթը՝ 13,9 տոկոս, խմորիչը՝ 13 տոկոս։

«Մթերքի թանկացմանը նպաստել են մի քանի գործոններ։

Ուկրաինայում շարունակվող պատերազմը և մատակարարման շղթաների դժվարությունները հանգեցրել են սննդի պակասի։ Ավելին, ավելանում են նաև պարարտանյութերի և էներգիայի ծախսերը, ինչը լրացուցիչ ճնշում է տեղական գների վրա»,- նշվել է ISET-ում։

Back to top button