ԿարևորՀասարակություն

Հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը երկարացվել է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը։

«Մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն:

Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից»:

Back to top button