ԿարևորՀասարակություն

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  հուլիսի 4-10-ը, կատարվել է ընդհանուր 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 226 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 771 դեպք, որոնցից 413 043 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 143 709 թեստավորում:

Back to top button