ԿարևորՀասարակություն

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել ՌԴ քաղաքացիներին

Հուլիսի 9-ին, ժամը 16։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափից մոտ 3 կմ հեռավորության վրա նկատվել են հեծանվանավակով քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում մոտենալ ափ, հայտնում են ԱԻՆ-ից։ 

Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները Սևանի թերակղզու հարավային ափ են դուրս բերել քաղաքացիներին (ՌԴ քաղաքացիներ Ա․ Գ․, ծնված 2002 թ․, Դ․ Մ․, ծնված 1994 թ․, Մ․ Յ․, ծնված 1995 թ․, Ռ․ Կ․, ծնված 195 թ․ և Ա․ Կ․, ծնված 1999 թ․) և հեծանվանավակը։

Back to top button