ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հիմնարկեքի արարողությունը

Շաբաթ օրը Հատիս լեռան գագաթին տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հիմնարկեքի արարողությունը։

«Այս պատմական օրվանից մի քանի տարի անց Հայաստանում կբարձրանա Փրկչի արձանը որպես միասնության, հույսի և լույսի խորհրդանիշ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նախագծի նախաձեռնող Գագիկ Ծառուկյանը։

Արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։

«Հուզմունքով ականատես եղա Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրման հիմնարկեքի արարողությանը»,-գրել է Պոլոլիկաշվիլին Twitter-ի իր գրառման մեջ։

Նա շնորհակալություն է հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանին հրավերի համար։

Այս շաբաթվա սկզբին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նախագծին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում ասել է, որ կարծում է, որ նախագիծը ավելի շատ զբոսաշրջիկների կգրավի Հայաստան և հույս էր հայտնել, որ համապատասխան կառույցները ժամանակին կքննարկեն այդ հարցը։

Back to top button