ԿարևորՀասարակություն

«Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնը մեկնարկում է մի քանի ժամից

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր ժամը 20- ից մինչեւ նոյեմբերի 29- ի առավտյան ժամը 8- ը «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի իր 12- ժամյա ամենամյա հեռուստամարաթոնը։ Հանգանակված միջոցներն ուղղվելու են Մարտակերտ- Վարդենիս ռազմավարական ճանապարհի շինարարութանը, ինչպես նաեւ շարունակվելու են Արցախում սկսված ծրագրերը։ 

Շահումյանի շրջանի գյուղերն այնքան բազմամարդ չեն, հիմնական ապրուստի միջոցն անասնապահությունն է, առատորեն օգտվում են բնության տված բերքու բարիքից: Սակայն այդ ամենը Արցախի կենտրոն ու ամենամեծ շուկա` Ստեփանակերտ հասցնելու համար բավականին երկար ճանապարհ պիտի կտրեն, ինչը հատապտուղների, մեղրի ու անասնամթերքի ինքնարժեքի վրա է ազդում։ Վարդենիսի շուկա գնալը, դեպի ուր ճանապարհն անցնում է լեռնանցքներով, ոչ բարեկարգ լինելու պատճառով կախված է եղանակի քմահաճույքներից։

Արցախի ղեկավարությունը Մարտակետ Քարվաճառ մայրուղու հարցում ավելի հեռահար նպատակներ ունի։  Մայրուղին սկիզբ է առնելու Մարտակերտի շրջանի լեռնահանքային արդյունաբերական գոտուց, որի զարգացումն Արցախի տնտեսական կյանքում մեծ աշխուժություն պիտի մտցնի։ Այնպես որ՝ մեծ են նաև տնտեսական ակնկալիքները։ Հիմնադրամը դրամահավաք 2013-ի արդյունքերով սկսված ծրագրերն է նաեւ շարունակելու։

Back to top button