ԿարևորՀասարակություն

Հայաստանի 4 քաղաքում մեկնարկում է Buissup Hackathon-ը

Հուլիսի 9-10 Buissup Hackathon-ը Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Կապան քաղաքներում կանցկացվի միաժամանակ։

35 ժամ անընդմեջ տեւող միջոցառման ընթացքում մենթորների աջակցությամբ թիմերն իրենց գաղափարը կվերածեն նախագծի, որը կներառի նաեւ նախատիպի ստեղծումը։  

Լավագույնները կստանան Buissup Global Forum 2022-ին մասնակցության եւ ներդրումների համար պայքարելու հնարավորություն։

Դիմող նախագծերը կպարունակեն նորարարական բաղադրիչ առնվազն հայկական շուկայի համար եւ կլինեն կոմերցիոն։

Hackathon-ը իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Back to top button