Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն այլևս անդառնալի է, հայտարարել է ԱԳ փոխնախարարը
Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն այլևս անդառնալի է. Թբիլիսին նախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այսօրվա իրադարձությունը նախաստորագրման տեխնիկական բաղադրիչն է, պաշտոնական մասը ծրագրված է վաղը առավոտյան:
Վրացական կողմից փաստաթղթի տեխնիկական նախաստորագրումը կատարել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին։ Դիվանագետը նախորդ երեք տարիների ընթացքում գլխավորել էր ԵՄ-ի հետ բանակցող վրացական պատվիրակություննը: «Այս փաստաթղթի ստորագրմամբ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը դառնում է անդառնալի, մենք թևակոխում են Եվրամիության հետ փոխհարաբերությունների շատ պատասխանատու փուլ»,- Զալկալիանիի խոսքերը մեջբերում է Գրուզիա-օնլայնը: Դիվանագետը փաստաթուղթը անվանել է պատմական:
Նշենք, որ Վրաստանի եվրաինտեգրման հարցն այն եզակիներից է, որի վերաբերյակ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Վրացական շարժման» միջեւ դիրքորոշումները համընկնում են: