ՄԱԿ-ի կանխատեսմամբ, 2050-ին Հայաստանի բնակչությունը կլինի 2.7 միլիոն, իսկ 2100-ին՝ 1.8 միլիոն։ Երկու տարի առաջ արված կանխատեսումներ, երբ գնահատված չէին համավարակի ու Արցախյան պատերազմի ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական վիճակի վրա: Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ է, որը խորանալու միտում ունի:
Թեմայի շուրջ զրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ։