Միջազգային

Մոսկվան համաձայնեց վերանայել Ուկրաինայի հետ գազամատակարարման պայմանագիրը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան ստացել է Ռուսաստանի համաձայնությունը՝ վերանայելու գազամատակարարման պայմանագիրը, հայտնում է Interfax-ը: Համապատասխան հայտարարությունը Ազարովն արել է ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում:

«Մենք համառորեն համոզել ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ վերանայել այդ պայմանագրը: Հիմա նման խոստում մեծ հաշվով կա, ու մենք հուսով ենք՝ դա կիրագործենք բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Ազարովը:

Բացի դրանից՝ Ազարովը հերքել է տեղեկությունը, թե Ռուսաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չկնքելու դիմաց առաջարկել է ուկրիանական իշխանություններին 20 մլրդ դոլար: «Դա դատարկախոսություն է: Մեզ համար ամենագլխավոր փոխհատուցումը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ռեժիմի պահպանումն է, որը եղել է»,- ընդգծել է Ազարովը:

Back to top button