Քաղաքական

Կոմունիստական եւ հնչակյան կուսակցությունները փոխում են առաջնորդներին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր hայասատանյան քաղաքական դաշտը նշանավորվեց երկու ավանդական կուսակցությունների համագումարներով: Հայասատանի կոմունիստական կուսակացթյունը որոշեց համագումարն անցկացնել փակ ռեժիմով, Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ վայր դրեց իր լիազորությունները։ «Կուսակցությունը  պետք է երիտասարդանա, բացի դա՝ հաջորդ տարի կդառամ 77 տարեկան, որը կրիտիկան տարիք է»,- ասում է նա։

Ռուբեն Թովմասյանը չմոռացավ լրագրողների հետ զրույցում գովաբանել Մաքսային միությունը՝ փառաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի Կրեմլյան որոշումը։ «Սեպտեմբերի 3-ին ընդունված հայտարարությունը համարում եմ խոշոր պատմական փաստաթուղթ։ Այն Սերժ Սարգսյանին դրեց Իսրայել Օրու, Խաչատուր Աբովյանի և մի շարք այլ մեծերի կողքին, ովքեր մեզ ավանդել են հավերժ լինել Ռուսաստանի կողքին: Մենք պետք է հավերժ Ռուսաստանի կողքին լինենք` չենթարկվելով որևէ շանտաժի»,- ասաց։

Նշենք, որ համագումարը որոշեց Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականությունները  ժամանակավորապես հանձնարարել երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանին։

Այն անցկացվում էր նաեւ Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցության իններորդ համագումարը: Այն  մեկնարկեց ՀՀ  օրհներգով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված հայերի հիշատակը։ Կուսակցության   վարչությունն արդեն վաղը  կընտրի ՍԴՀԿ հայաստանյան վարչության նոր ատենապետ։ Այս օրերին ՍԴՀԿ ատենապետի թեկնածուների շարքում շրջանառվում է  վարչապետ Տիգրան Սարգսայանի օգնական Նարեկ Գալստյանը անունը։ «Ես միայն ուրախ  կլինեմ, որ նման երիտասարդը ղեկավարի ՍԴՀԿ հայաստանյան վարչությունը»,-  ասաց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանը։  Նարեկ Գալստյանն էլ լրագրողներին հայտնեց, որ դա Սեդրակ Աճեմյանի ցանկությունն է, իսկ ատենապետին ընտրում է վարչությունը։

Հարցը կարծես փակված համարեցին, բայց  կան չպարզված  հարցեր: Արդյո՞ք վարչապետը քանդեց ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, ինչպես պնդում է նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ «Լյուդմիլա Սարգսյանը վաղուց մեզ համար վերջացած անձնավորություն է, ու այդ էջը վաղուց փակել ենք: Ես վարչապետի հետ ունեմ անձնական բարեկամություն, բայց ոչ քաղաքական»,- ասում է Սեդրակ Աճեմյանը։

Նշենք, որ նախկին ատենապետը՝ Լյուդմիլա Սարգսայանը առաջիկա օրերին  պատրաստվում  է ստեղծել հնչակյան գաղափարախոսության վրա հիմնված նոր կուսակցություն։

Back to top button