ԿարևորՄիջազգային

Հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, ասում է Պուտինը. ռուս- թուրքական գագաթաժողովը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ են զարգանում, արձանագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի նախագահը ողջունել է Թուրքիայի կառավարության ղեկավարի այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր տեղի կունենա երկու երկրների համագործակցության խորհրդի բարձր մակարդակով հանդիպումը։ «Առանց մեզ էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ- ը։

Իր հերթին վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս այսօրվա բանաւցություններին, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հրատապ հարցեր։ «Հավատում եմ, որ կան քայլեր, որոնք պետք է համատեղ անել»,- ասել է Էրդողանը։

Back to top button