Միջազգային

Ուկրաինայի քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր

Ուկրաինայի իշխանությունների՝ ԵՄ Ասոցացման գործընթացը դադարեցնելու որոշումից դժգոհ քաղաքացիները դուրս են եկել Կիեւի փողոցներ։ Գիշերը Անկախության հրապարակում  հավաքվել է 1000- ից 2000 մարդ։ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ մարդիկ եկել էին հրապարակ սոցիալական ցանցերի միջոցով ինքնակազմակերպվելով։ Ցուցարարների մի մասն ուղղվել է նախագահի նստավայր, որի մատույցներում ուժայինների ավտոբուսները փակել են նրանց ճանապարհը։

Ավելի ուշ՝ հրապարակ են եկել ընդդիմության առաջնորդները՝ УДАР-ի ղեկավար Վիիտալի Կլիչկոն, Տիմոշենկոյի կուսակցության՝ «Բատկիվշչինայի» խորհրդարանական խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկը եւ ազգայնական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը։

«Ուկրաինսկայա պրավդա» թերթի տեղեկություններով՝ երկրի տարբեր շրջաններում եւս նոյեմբերի 21- ի լույս 22- ի գիշերը մարդիկ դուրս են եկել հանրահավաքի։ Մասնավորապես ցույցեր են տեղի ունեցել Ուժգորոդում, Դոնեցկում, Իվանո- Ֆրանսկովսկում, Լուցկում, իսկ Լվովում հավաքվել են ազզային բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի արձանի մոտ։

Back to top button