Մշակույթ

«Նախիջեւան, կորուսյալ երկիր»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Նախիջևան. կորուսյալ աշխարհ» փաստագրական ֆիլմն առաջիկայում կունենա իր շարունակությունը, եթե ֆիլմի ռեժիսոր Խաչատուր Մարգարյանին հաջողվի ձեռք բերել 7-8 միլիոն դրամ: Ռեժիսորն այսօր պատմել է ֆիլմի քարոզչական նպատակների մասին, որը կարևորել է նաև «Նախիջևան» հայրենակցական  միության նախագահ  Մելս Մկրտչյանը։ «Նախիջևան. կորուսյալ աշխարհ» փաստագրական  ֆիլմի առաջին մասը ռեժիսորը նկարահանել է 2005 թվականին «Հայք» կինոստուդիայում։

Արխիավյաին նյութերի հիման վրա ստեղծված ֆիլմը ներկայացնում էր 20-ական թվականների պատմական անցուդարձը, պայմանագրեր, որոնց պատճառով աղճատվեց Հայաստանի քաղաքական քարտեզը: Ֆիլմում անդրադարձ կա նաև արցախյան խնդրին: Ֆիլմի երկրորդ մասի սցենարի վրա ռեժիսորն աշխատել է երկու տարի, արխիվային հսկայական նյութ է հավաքվել և այս աշխատանքը դեռ շարունակվում է։

«Այս ֆիլմը քարոզչական լուրջ ազդեցություն կարող է ունենալ: Նախատեսվում է այն թարգմանել անգլերենով և ռուսերենով, ներկայացնել միջազգային հարթակներում»,- ասում է  ռեժիսորը։

Նախիջևանի հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հայցադիմումով հայրենակցական միությունը դեռ 2008-ին դիմել է Եվրադատարան: Մելս Մկրտչյանն այսօր նշեց, որ գործն ընթացքի մեջ է, բայց, ինչպես տեսնում ենք, այն որևէ առաջընթաց չի արձանագրում։

Back to top button