ՀասարակությունՏեսանյութեր

Կարիքավոր սիրիահայերին պարենային օգնություն հատկացվեց

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը : Այն իրականացվում է ՀՀ  Սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:  Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարական կազմակերպությունն է, որն օգնությունը բաժանելու է այստեղ գրանցված կարիքավոր սիրիահայերին։
Հակոբ Հովհաննիսյանը  Հալեպից է : Նա իր ընտանիքով արդեն 1 տարի է տեղափոխվել է Երևան  և այսօր եկել էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարական կազմակերպության գրասենյակ՝ պարենային օգնություն ստանալու համար։ Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ նման աջակցություն ցուցաբերվում է սիրիական պատերազմից Հայաստան տեղափոխված կարիքավոր հայերին : Այսօր նա ձգտում է աշխատանք գտնել հայրենիքում, սակայն դեռևս ապարդյուն։Այսօր ստացված օգնությունը կբավարարի 2-3 ամիս, կարծում է մեր զրուցակիցը։

Այսօր մեկնարկած ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում ամսական ստանալու է 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։ Ի սկզբանե նախատեսված էր տրամադրել 30 կիլոգրամանոց փաթեթներ, սակայն օգնություն տրամադրող կողմի հնարավորությունները կրկնակի սահմանափակ էին։

Back to top button