Միջազգային
ԵՄ- ն Ուկրաինային 10 օր ժամանակ է տվել
Ուկրաինան 10 օր ունի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտ որոշումներն ընդունելու համար, ԵՄ Խորհրդի նիստից հետո հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Նա կրկին նշել է, որ Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկին չեն ընդունել Ուկրաինայի հետ համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումը:
Նախարարն ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է ստորագրել այդ համաձայնագիրը և հավատում է, որ Ուկրաինայի եվրոպական ընտրությունը վերջնական է: Լինկյավիչյուսը նաև հավելել է, որ Ուկրաինան մեծ առաջանթաց է գրանցել և չի կարելի ետ կանգնել ճանապարհի վերջում: