Հասարակություն
Forbes- ը նաեւ Հայաստանում եւ հայերեն
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի 15-ից վաճառքում է հայաստանյան Forbes ամսագրի առաջին համարը: Այսօր էլ մեկնարկել է www.forbes.am կայքի աշխատանքը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Forbes Հայաստան»- ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Գագիկ Եղիազարյանը հայտնել է, որ սա արդեն իրենց 2-րդ նախագիծն է Հայաստանում «Cosmopoliatan Հայաստան» ամսագրից հետո: Նա նաև վստահ է, որ Forbes-ը կարևոր մեդիա հարթակ կդառնա հայ հասարակության և, մասնավորապես, գործարար միջավայրի խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ փնտրելու համար։