Միջազգային
Ֆրանսիան թույլ չի տա միջուկային զենքը տարածվի, Թել Ավիվում հայտարարել է Օլանդը
Ֆրանսիան չի թողնի, որ միջուկային զենքը տարածվի աշխարհում, նախօրեին ժամանելով Թել Ավիվ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա ասել է՝ քանի դեռ չունեն վստահություն, որ Իրանը հրաժարվել է միջուկային զենքից, հետ չեն կանգնի իրենց պահանջներից և կպահպանեն պատժամիջոցները:
Օլանդը նաև նշել է, որ միջուկային զենք ունեցող Իրանը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: Ֆրանսիայի նախագահը երեկ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Իսկ այսօր Հորդանան գետի Արևմտյան ափին կկայանա նրա հանդիպումը պաղեստինյան ղեկավարության հետ: