Հասարակություն

Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող հայ վարորդին նոր մեղադրանք է առաջադրվել

Հուլիսին մերձմոսկովյան Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Կամազի վարորդին՝ Հրաչյա Հովհաննիսյանի դեմ եւս մեկ մեղադրանք է ներկայացվել։ Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ- ն, նա օգտագործել է աշխատանքի իրավունքի կեղծ թույլտվություն։
Հուլիսի 13- ին «նոր Մոսկվայում» ավտոբուսի եւ Կամազի բախման հետեւանքով 18 մարդ էր զոհվել, եւս 27- ը ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ։ Ավտովթարի մեղավոր է համարվում Կամազի վարորդ, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը։

Back to top button