ՀասարակությունՏեսանյութեր

Այսօր էներգախնայողության միջազգային օրն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 11-ը էներգախնայողության միջազգային օրն է: Այն նշվում է  արդեն 6-րդ տարին: Մեր երկրի համար էներգետիկայի խնդիրներները կրում են հրատապ բնույթ: Բացի ավանդական դարձաց էլեկտրաէներգիայի աղբյուրներներից՝ մասնագետները կարևորում են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման անհրաժեշտությունը։

Էներգակիրների պակասի պատճառով մեր երկիրը 20 տարի առաջ հայտնվեց հովհարային , այսպես ասենք, միացումների կոշտ պայմաններում, երբ օրեկան էներգամատակարարումը իրականացվում էր  ընդամենը 2 ժամով: Հենց մութ ու ցուրտ տարիներին տնտեսական գիտությունների դոկտոր  Վահան Համազասպյանը սկսեց զբաղվել արևային էներգետիկայի զարգացման խնդիրներով, ինչը արդիական է դառնում ամբողջ աշխարհի համար։

Համեմատած այլ ուղղությունների հետ՝ արևային էներգետիկան թանկ է, սակայն հեռանկարային։ Միայն 1 կիլովատտ հզորությամբ սարքի արժողությունը 100 ԱՄՆ դոլլար: Արդյունքում՝ ստացված էներգիան ավելի մատչելի է՝ 32 լումա 1 կվտ/ ժամի դիմաց, ինչը մոտ 100 անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիայից և գազից։ Այս պարագայում կարևոր է, որ էներգակիրը չի ներկրվում երկիր, իսկ սարքերի պատրաստումը կարելի է կազմակերպել հենց տեղում՝ առանց մեծ ներդրումների, ասում է Վահան Համազասպյանը։ Սակայն իշխանությունները գործնականում խոչընդոտում են այս գործընթացին, նշեց գիտնականը: Ըստ նրա՝ գործադրում կան մարդիկ, ովքեր ձգտում են զբաղվել այս բիզնեսով և հրաժարվում են հաստատել արտերկրի վարկային ծրագրերը։

Back to top button