Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի 11-ին կմեկնարկի Այվազյանական հանրապետական թատերական 2-րդ փառատոնը, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել նաև թատերագիր Աղասի Այվազյանի հարուստ ժառանգությունը: Փառատոնին այս տարի մասնկցում են 12 թատրոններ ու թատերախմբեր՝ մեծ մասը մարզերից։
Այվազյանական թատերական փառոտնն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին՝ Աղասի Այվազյանի տիկնոջ՝ Գրետա Վերդյան-Այվազյանի ջանքերով: Նոյեմբերի 11-ին Երևանի «Գոյ» թատրոնի «Դեկորներ» ներկայացմամաբ կմեկնարկի այվազյանական թվով 2-րդ հնարապետական թատերական փառատոնը: Փառատոնի յոթ օրերի ընթացքում կներկայացվեն ոչ միայն Աղասի Այվազյանի ստեղծագործոըթյունների հիման վրա բեմադրված ներկայացումներ, այլև կկազմակերպվեն գրողի ստեղծագործությունների ընթերցումներ:
«Այվազյանը մեր գրականության ամենաինքնատիպ դեմքերից է, որի գրականությունը, սակայն, նրա կենդանության օրոք քիչ արժևորվեց գրականագիտական, թատերագիտական շրջանակներում: Այվազյանական փառատոնը միջոցներից մեկն է ներկայացնելու մասնավորապես թատերագիր Աղասի Այվազյանի հարուստ և ինքնատիպ ստեղծագործությունը»,- ասում է փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար, թատերագետ Լևոն Մութաֆյանը։
Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի փոխանցմամբ՝ փառատոնը մրցութայնի չէ,, ծրագրում այս տարի ընդգրկված են 12 թատրոններ և թատերախմբեր՝ մեծ մասը մարզերից: «Աղասի Այվազյանը նորարար է՝ որպես գրող, որպես ռեժիսոր և որպես դրեմատուրգ: Նրա դրամատուրգիան ևս մեկ ճանապարհ է պատմելու մարդու հոգու մասին»,- ասում է բանասիրական գիտությունների թեկնածու, այվազյանագետ Անի Փաշայանը։