Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մեր երկրի Մաքսային միությանն անդամակցության մեկնարկած գործընթացը այսօր կայացած Երևան-Մոսկվա տեսակամրջի քննարկման առանցքում էր: Բանավեճի մասնակիցներն անդրդարձան Մաքսային միության ընդլայնման ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առավելություններին։
Մաքսային միությանը անդամակցության գործընթացը արդեն իսկ մեկնարկել է: Հայաստանի իշխանությունները այս ուղղությամբ ցուցաբերել են համապատասխան քաղաքական կամք, Եվրասիական հանձնաժողովի հետ ստորագրվել են համապատասխան հուշագիրը: Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շուկայի խնդիրների ինստիտուտի միջտարածաշրջանային զարգացման լաբորատորիայի վարիչ Ազա Միհրանյանի՝ այս փաստաթղթում ներկայացված է այն բոլոր հարցերի, ուղղությունների և անհրաժեշտ իրավական փաստաթղթերի ցանկը, որոնք շուրջ կընթանան հետագա գործընթացները։ «Համապատասխանաբար՝ ընթացակարգը կարող է ձգձգվել հենց այս փուլում, երբ պետք է համաձայնեցվեն բոկոր պայմանները՝ Հայաստանի և Մաքսային սիության անդամ երեք-երկրների միջև։
Փորձագետը նշեց, որ բանակցությունները կարող են հաջողությամբ ավարտվել քննարկվող հարցերի շուրջ փոխընդունելի համաձայնության առկայության պարագայում: Միայն այդ հանգամանքից են կախված բանակցությունների ժամկետները և դրանց հաջորդող անդամակցությունը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը պետք է ստորագրի 17 փաստաթուղթ։
Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ մեր երկրի հասարակության գերակշիռ մասը դրական է տրամադրդրված, իր հերթին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ տնօրեն Արամ Սաֆարյանը։ «Առկա է Եվրասիական ինտեգրման վերաբերյալ Հայաստանի բնակչության վերաբերմունքի դրական ֆոնը:Սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին, իրականացվեցին հասարակական կարծիքի հարցումներ, ըստ որոնց հարցվածների գերակշիռ մասը կողմ էր անդամակցությանը»։
Ըստ Սաֆարյանի՝ հարցումների արդյունքները վկայում են, որ հայաստանյան հասարակությունն ընդհանուր առմամբ ռուսամետ է, և այս պարագայում Մաքսային միությանն անդամակցելու մասին քաղաքական որոշումը ընդունելի է և վստահելի: Միայն գիտության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում մեր հասարակությունը համակրում է Եվրամիությանը, նկատեց ՀԿ ղեկավարը։
Իսկ ահա Մաքսային միության անդամ Ղազախստանում զարմանքով են վերաբերվել Հայաստանի որոշմանը, նշեց «Եվրասիայի աշխարհ» ակումբի ղեկավար Էդուարդ Պոլետաևը։ «Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի նախաձեռնությունը մի կողմից դրական արձագանք գտավ ղազախական պաշտոնական շրջանակներում, մյուս կողմից՝ այն որոշակի զարմանք հարուցեց, քանի որ ավելի շատ մենք ակնկալում էինք Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարևան պետությունների ձգտումը: Հաշվի առնելով երկկիողմ ապրանքաշրջանառության և տեղեկտվական կապերի ցածր մակարդակը՝ Հայաստանի որոշումը զարմանքի տեղիք տվեց»։
Թեպետ Հայաստանի գալիք անդամակցությունը Մաքսային միությանը անակնկալ էր Ղազախստանի համար, այնուամենաինիվ՝ այդ երկրում հաշվարկել են, որ ապագայում այն կարող է օգտակար լինել ղազախական ապրանքների մերձավորարևելյան շուկա դուրս գալու գործում։
Բանավեճին մասնակցող Կասպյան համագործակցության ռուսաստանյան ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն, մեր երկրում Ռւսաստանի Դաշնության նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ներկայացրեց Մաքսային միության քաղաքական առավելությունները՝ չթաքցնելով իր հակակրանքը եվրամերձեցման գործընթացների հանդեպ։ «Հայաստանի որոշումը ՝ Մաքսային միությանը միանալու մասին դրական է ընդունվել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և հասարական շրջանակների կողմից: Սա չի նշանակում, որ ամբողջ Ռուսաստանը բերկրանք է ապրում այդ որոշումից, սակայն մտածող և ակտիվ մասը իհարկե ըմբռնումով է ընդունում Հայաստանի այդ քաղաքական որոշման նշանակությունը»։
Ըստ նախկին դեսպանի՝ բոլոր այն արևելաեվրոպական երկրները, որոնք վերջին քսան տարիների ընթացքում հայտնվեցին ԵՄ կազմում, կորցրել են իրենց ազգային արժանապտվությունն ու ինքնությունը: Եթե Հայաստանը ընտրեր այդ ճանապարհը՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ, ապա կհայտնվեր դժոխքում, եվրոպացիների միջոցով անհարամարություններ հարուցելով Ռուսաստանին, հայտարարեց Կովալենկոն: Ըստ նրա՝ անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը դուրս կգա քաղաքական նոր մակարդակի վրա։