Տնտեսական

ՀԲ- ն Հայաստանին 72 մլն դոլար վարկ է տրամադրում

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին տրամադրվող 72 մլն ԱՄՆ դոլար վարկը։ Այն վելու է մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ  ճկունության ապահովման բարեփոխումներին, հայտնում են ՀԲ- ից։

Սա երեք ԶՔԳ-ների շարքի առաջին ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանին կրճատելու աղքատությունը և նպաստելու ընդհանուր բարեկեցությանը՝ աճը խորացնող բարեփոխումների ճանապարհով։

Back to top button