Միջազգային

Դեմոկրատները հաղթեցին Նյու Յորքում

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուն` Բիլլ դե Բլազիոն հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում: Ձայների հաշվարկը դեռ չի ավարված, սակայն ամերիկյան ԶԼՄ-ները արդեն հայտնում են նրա հաղթանակի մասին:

Ընտրական տեղամասերից եկած տվյալների համաձայն՝  Դե Բլազիոն առաջ է իր մրցակից հանրապետական Ջո Լոտից ձայների 40 տոկոսի չափով: Նյու Յորքի 52- ամյա նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2014-ի հունվարի 1-ին: Նշենք, որ դե Բլազիոն 2010 թվականից Նյու-Յորքի հանրային պաշտպանն է, որը քաղաքի ամենակարևոր պաշտոններից մեկն է:

2000  թվականին սենատի ընտրություններում նա ղեկավարել է Հիլարի Քլինթոնի նախընտրական  շտաբը: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որն ընտրվել էր 2001 թվականին, օրենքի համաձայն չէր կարող մասնակցել ընտրություններին, քանի որ լրանում է նրա քաղաքը ղեկավարելու  արդեն երրորդ ժամկետը:

Back to top button