Միջազգային

Ուկրաինան պատրաստվում է հրաժարվել ռուսական գազից

Ուկրաինան մինչև 2020 թվականը կարող է հրաժարվել ռուսական գազից: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ 5-7 տարվա ընթացքում Կիևը կդառնա գազի հարցում ինքնաբավ երկիր, կամ էլ ռուսական կապույտ վառելիքին այլընտրանք կգտնի:

«Մասշտաբային նախագծերի կյանքի կոչումը Shell և Chevron ընկերությունների հետ թույլ կտա Ուկրաինային ինքնաբավ երկիր դառնալ, իսկ լավատեսական սցենարի դեպքում լինել նաև գազ արտահանող երկիր»,- Յանուկովիչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ- Նովոստի գործակալությունը։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Կիև պարբերաբար ցնցումների ենթարկվող գազային հարաբերությունները հերթական անգամ սրվել են Ուկրաինայի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին Ասոցացման համաձայնագրի ստորագրման ֆոնին: Ռուսական «Գազպրոմը» ուկրաինական « Նեֆտոգազին» հիշեցրել է 882 միլիոն դոլար պարտքն ու նախազգուշացրել. այսուհետև գազային հարաբերությունները լինելու են կանխավճարային:

Back to top button