Հասարակություն

Էլեկտրոնային վերահսկողությունը լուրջ ռեսուրսներ է պահանջում, ասում է ՏՏ մասնագետը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Էլեկտրոնային տիրույթում մեկնաբանությունների վերահսկողությունը լուրջ ռեսուրսներ է պահանջում, ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և մեկնաբանությունների վերահսկողությանը, նշում է, որ արևմտյան երկրներում այժմ դաշտը ազատ է, չի վերահսկվում, մինչդեռ կան երկրներ, որտեղ լուրջ ռեսուրսներ են ծախսում մեկնաբանությունների վերահսկողության համար։ : «Չինաստանում, օրինակ, համացանցը լիովին վերահսկելի է, և սոցցանցերում գրվող յուրաքանչյուր բառը կարդացող և խոսակցությունները վերահսկող մարդիկ են նստած»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նկատելեով, որ էթիկայի խնդիրները չեն կարող օրենքները կարգավորել,ասաց, որ ինտերնետը մարդկության էության արտացոլումն է,  և դրանից օգտվողները պետք է փորձեն մաքրել դաշտը։ «Ես ամենախոցելի դեմքերից մեկն եմ, որովհետև իմ մասին ինչ ասես գրում են՝  վաճառված, պալատական սոցիոլոգ, ազգի դավաճան և այլ, հիմա բոլորին դատի տաս, դա նշանակում է, որ դատարանից երբևէ դուրս չես գա: Նաև մի բան էլ ասեմ, գովազդի սկզբունքը հետևյալն է, ինչ ուզում են խոսեն, միայն չմոռանան»։

Հոգեբան Իրինա Ծատուրյանը ինտերնետը նմանեցնում է ատոմային էներգիայի, որը կարող է և շատ վատ գործ կատարել։ Ինտերնետը խոշորագույն ինֆորմացիա կրող է, բայց դա ոչ միշտ է ճիշտ և պարզ։ Հոգեբանն առանձնապես անդրադարձավ ինտենետից բխող վտանգներին։ Ֆիզիկական առումով ազդում է տեսողության, հիշողության վրա, աջ դաստակի խնդիր կա, վտանգները շարունակում է ներկայացնել Իրինա Ծատուրյանը։

Back to top button