Միջազգային

Լոս Անջելեսի օդանավակայանում կրակ բացած անձը պատրաստվել էր մահվան

Նախօրեին Լոս Անջելեսի օդանավակայանում կրակ բացած անձը 23- ամյա Պոլ Չանչն է, որի մոտ հայտնաբերված գրությունից պարզ է դառնում՝ նա պատրաստվել էր մահվան, հայտնում է ABC հեռուստակայանը։ Չանչի գործողությունների հետեւանքով ԱՄՆ օդային տրանսպորտը մինչ այժմ չի կարողանում կանոնավոր գործել. միայն Լոս Անջեսելի օդանավակայանում հետաձգվել է 746 չվերթ։

Կրակոցները օդանավակայանում հնչել են երեկ տեղական ժամանակով 9։30- ին։ Երիտասարդը պայուսակից հանել էր հրազենը եւ կրակ բացել ԱՄՆ տրանսպորտի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների վրա։ Յոթ մարդ վիրավորվել է։ Փոխհրաձգության ընթացքում Չանչը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նրա վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում։

«Նրա մոտ հայտնաբերվել է հակակառավարական բնույթի գրություն, որից պարզ է դառնում, որ նա դանավակայանում հրաձգության ժամանակ սպասում էր մահվան։ Գրության վերջում եղել է NWJ ստորագրությունը»,- ABC- ին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աղբյուրը։ Քննիչների կարծիքով՝ հապավումը նշանակում է «Նոր աշխարհակարգ»։

Back to top button