Միջազգային

Լեպսի օգնականը հերքում է մեղադրանքները

Ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսը, որին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրում է միջազգային հանցավոր կազմակերպության հետ կապերի մեջ, դրա մասին իմացել է ԶԼՄ- ներից։ Նրա օգնական Մայա Սերիկովան մեղադրանքները անհեթեթ է որակել։ «Իհարկե, դա մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից՝ զարմանալի եւ անսպասելի»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Սերիկովայի խոսքով՝ Լեպսն այժմ Հեռավոր Արեւելք եւ Սիբիր երկարատեւ համերգային շրջագայության մեջ է։ «Այդ ամենը Գրիգորին իմացել է Բլագովեշչենսկ թռիչքի ժամանակ, որտեղ նա այժմ գտնվում է»։

Լեպսի օգնականը նաեւ նշել է, որ երգիչը Թայլանդում չի ապրում, սակայն այնտեղ տուն ունի։ «Նա ապրում է Մոսկվայի կենտրոնում։ Նա ոչ մի տեղ չի տեղափոխվել եւ չի պատրաստվում։ Նա ՌԴ օրինապահ քաղաքացի է։Նաեւ նա չունի որեւէ անշարժ գույք, հաշիվներ Ամերիկայում»,- ասել է Սերիկովան։

Back to top button