ԿարևորՀասարակություն
Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
Ձայների 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, Ազգային ժողովը որոշեց այսօր փակ նիստում քննարկել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները։
Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք իրենց մեջ պետական կամ ծառայողական գատնիք են պարունակում։
Ըստ նրա՝ սա որպես հրատապ թեմա, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց հետաքրքրում է հանրության լայն շրջանակների։