ԿարևորՀասարակություն

Գյումրու երիտասարդական պալատը տոնում է գործունեության 6-ամյակը

Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի, մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի:

Բացման խոսքում կառույցի ղեկավար Լիլիթ Մակարյանը խոսել է կառույցի հիմնադրման, գործունեության, այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքների և ծրագրերի մասին:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ապա համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ միասին կառույցի անձնակազմին և կամավորներին փոխանցել են շնորհակալագրեր: Ներկաներն այնուհետև դիտել են կառույցի կամավորների կողմից բեմադրված «Տիմ թատրոն» տիկնիկային ներկայացումը:

Back to top button