ԿարևորՍպորտ

Մեկնարկում է գեղասահքի ԵԱ-ն․ Հայաստանն ունի ներկայցուցիչներ

Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմեկնարկի Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։

եդալներ կշնորհվեն տղամարդկանց մենասահք, կանանց մենասահք, զույգեր և պարեր կատեգորիաներում: Մրցաշարում կսահմանվեն նաև բոլոր ֆեդերացիաների քվոտաները 2023 թվականի Եվրոպայի առաջնության համար:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։

Ժամանակացույց (Երևանի ժամանակով)

հունվարի 12

13:50 – տղամարդիկ, կարճ ծրագիր

20:45 – սպորտային զույգեր, կարճ ծրագիր

հունվարի 13

13:05 – կանայք, կարճ ծրագիր

21:00 – սպորտային զույգեր, ազատ ծրագիր

14 հունվարի

14:00- պարային զույգեր, ռիթմիկ պար

20:00 – տղամարդիկ, ազատ ծրագիր

հունվարի 15

15:35- պարային զույգեր, ազատ ծրագիր

20:30- կանայք, ազատ ծրագիր

հունվարի 16

17:30 – ցուցադրական ելույթներ

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ Սլավիկ Հայրապետյանի նախապատրաստական մարզումներից։ Այսօր կայանալու է տղամարդկանց կարճ ծրագիրը ։ Սլավիկը ելույթ կունենա 14-րդ համարի ներքո։

armsport

Back to top button