ԿարևորՀասարակություն

Դահրավ գյուղում շահագործման է հանձնվել «100 տուն Արցախում» ծրագրի առաջին տունը

Օրեր առաջ Դահրավ գյուղում շահագործման է հանձնվել «100 տուն Արցախում» ծրագրի առաջին տունը, որը կահավորվել է ԱՀ կառավարության կողմից և տրամադրվել տեղահանված ընտանիքի:  Այս մասին գրառում է կատարել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: 

«Այդ օրն այնտեղ էինք գտնվում նախագծի նախաձեռնող Սամվել Մովսիսյանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության թիմի հետ միասին:

«Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ, և հույս ունեմ, որ բազմաթիվ համախոհների աջակցությամբ և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ այն արագորեն նորանոր հաջողություններ կարձանագրի: 

Շնորհակալություն այս ծրագրի բոլոր աջակիցներին, որը կարևոր հարթակներից է իրացնելու մեր հայրենակիցների պատրաստակամությունն ու ներուժը՝ Արցախի բնակարանային հիմնախնդրի արագ լուծման համար»,- գրել է Բեգլարյանը:

Back to top button