ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովը հայկական կողմից կնախագահի Մհեր Գրիգորյանը

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետը 2019 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված որոշմամբ հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը:

ՀՀ վարչապետը 2022 թ. հունվարի 3-ին որոշում է ստորագրել վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2019 թ. որոշման հաստատման պահին հանձնաժողովի հայկական կողմի նախագահը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: 

Back to top button