Առաջին Հայկական Ճակատը (ՖԱՖ) 14-րդ անգամ անցկացրել է «ՖԱՖ համակրանք» մրցանակաբաշխությունը։
Այս անգամ մրցանակին է արժանացել Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։
«Ողջունում եմ բոլորին։ Նախ կցանկանայի շնորհավորել բոլորի Ամանորը։ Թող այս տարին լինի երջանկության, առանց փորձությունների տարի։
Շատ հաճելի է, որ արժանացել եմ այս մրցանակին, ինչպես նաև բավականին մեծ պատասխանատվության զգացողություն է առաջացնում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,- այս մասին Հարոյանը նշել է ուղիղ եթերով տեսակապի ընթացքում։
Վարզադատը ճանաչվել էր նաև 2021 թվականի՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուր՝ armsport.am