ԿարևորՄիջազգային

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը․ դեսպան

Վրաստանը չի մասնակցի «3+3» Կովկասյան պլատֆորմի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Թուրքիայում, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայում այդ երկրի դեսպան Գեորգի Ջանջգավան։

«Վրաստանը հաստատ չի մասնակցի «3+3» հանդիպմանը»,- ասել է Ջանջգավան Daily Sabah-ին։

Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել վեց երկրների պլատֆորմ, որտեղ ներգրավված կլինեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանն եւ Հայաստանը «տարածաշրջանում մշտական խաղաղության, կայունության և համագործակցության համար»՝ այն բնութագրելով որպես շահեկան նախաձեռնություն տարածաշրջանային բոլոր դերակատարների համար։

Դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալել էր տարածաշրջանային հարթակի անդրանիկ նիստը, որին Թբիլիսին հրաժարվել էր մասնակցել։

Այնուամենայնիվ, Վրաստանն աջակցում է տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանը։

Ջանջգավան նշել է, որ Վրաստանը և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին համարում է «ռազմավարական գործընկերներ», իսկ Հայաստանին դիտարկում է որպես «պատմական և լավ հարևանի»:

Back to top button