ԿարևորՄշակույթ

Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները:

«Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները:

2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ու­նե­ցել է շուրջ 850 000 այ­ցե­լու: Կայքում հրապարակվել է ժամանակակից հայ գրողների 160 ստեղծագործություն: Պարբերականում կարևոր տեղ են ունեցել նաև գեղարվեստական թարգմանությունները, որոնց թիվը 150-ից ավելի էր անցնող տարում: Բոլոր թարգմանությունները բնագիր լեզվից են, բացառված են միջնորդավորված թարգմանությունները: Լեզուների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, լեհերեն և այլն:

Ներկայացնում ենք հիշյալ անվանակարգերում հաղթողների անունները.

«Պոեզիա» անվանակարգ

  • Կարեն Անտաշյան, «Սփոյլեր՝ չստացվեց»,
  • Հուսիկ Արա, «Մուգ կարմիր սյուիտ»,
  • Արսեն Ներսես, «Դադիվանուց ժամագիրք»,
  • Գևորգ Թումանյան, «Հերթական անգամ չզոհվեցի»,
  • Կարեն Ղարսլյան, «Այբուբենի եղբայրական գերեզման»:

«Արձակ» անվանակարգ

  • Նորայր Սարգսյան, «Գեղեցկություն»,
  • Անրի Գրիգորյան, «Մեղա քեզ, մեղո՛ւ»,
  • Էլեն Հակոբյան, «Լուսարձակում»,
  • Յուրի Սարգսյան, «Էկլեր»,
  • Գրիշ Սարդարյան, «Կանամբի վանականը»:

«Թարգմանություն» անվանակարգ

  • Լիանա Հովհաննիսյան. Ռոալդ Դալ, «Զգուշացե՛ք շնից» (պատմվածք, անգլերենից),
  • Թոնդրակ. Էնհեդուաննա, «Ի փառաբանումն Ինաննայի» (բանաստեղծություններ, անգլերենից),
  • Գոհար Աթիկյան, «Ժամանակակից չինական պոեզիա» (չինարենից),
  • Մարիա Լազարևա. Հովհաննես Ազնաուրյան, «Ֆալոպյան փողեր» (պատմվածք, ռուսերենից),
  • Տաթև Խաչատրյան. Վիսլավա Շիմբորսկա. «Վերադարձներ» (բանաստեղծություններ, լեհերենից):

«Էսսե» անվանակարգ

  • Տիգրան Գրիգորյան, «Դանիելի տեսիլքը կամ հինավուրցն Աստուծո պատկերը Նորավանքում»,
  • Անահիտ Ղազախեցյան, «Երազում լեռներ տեսնելով»,
  • Լիլիթ Երանյան, «Քարե ցնցում»,
  • Արաքս Շահինյան, «Ռամո. հարմոնիայի Նյուտոնը»,
  • Լիլիթ Կարապետյան, «Արվեստի ազատականացման ճիգը»:

«Գրականագիտություն» անվանակարգ

  • Թագուհի Ղազարյան, «Կասկածը՝ իբրև վիպաստեղծ գործոն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպերում»,
  • Անուշ Ներսիսյան, «Ստամբուլ քաղաքի գեղարվեստական ընկալումը Օրհան Փամուքի ստեղծագործություններում»,
  • Քրիստինե Բագրատյան, «Վերնագիրը՝ որպես մետալեզու, Լևոն Խեչոյանի արձակում»,
  • Արեգ Բագրատյան, «Կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնությունների արձագանքը իրանական սփյուռքի արձակում»,
  • Վեհանոյշ Թեքեան, «Յակոբ Մնձուրի, Զահրատն ալ հետը»:

«Տարվա հայտնություն»

  • Անի Տոնոյան, «Կարմրահեր քաղաք» բանաստեղծությունների շարքի համար:
Back to top button