ԿարևորՀասարակություն

Անակնկալներ՝ Գյումրու բազմազավակ ընտանիքների երեխաներին

Մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել, հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։

«Այս առավոտ Ձմեռ պապը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել: Որոշեցինք աշխատակազմով ուղևորվել Գյումրի երեխաներին նվերները փոխանցելու համար:
Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում»,- գրել է Թաթոյանը:

Back to top button