Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում սովորելու տարիներին մասնակցել է մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի օլիմպիադաներին, արժանացել է ՀՀ Նախագահի «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակին:
Աշխատանքային ուղին սկսել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնում սովորելու տարիներին՝ հաջողությամբ հանձնելով քննությունները «Սիներջի» ամառային դպրոցում: Անցնելով ճանապարհ ավագ մասնագետից մինչև համակարգերի ճարտարագետ, այսօր նա IDM հարթակի տնօրեն է: