ԿարևորՀասարակություն
Դիանա Գասպարյանը ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը
Հանդիսավոր արարողությամբ Դիանա Գասպարյանն այսօր ստանձնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվելով ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների` պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 մանդատ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ: